Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

6 սննդամթերք, որոնք պետք չէ սառնարանում պահել. med.news.am

6 սննդամթերք, որոնք պետք չէ սառնարանում պահել. med.news.am

Որեւէ սննդամթերք գնելուց կամ պատրաստելուց հետո հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս` սառեցնե՞լ, թե՞` ոչ: Սակայն երբեմն սխալ որոշում ենք կայացնում` պայմաններ ստեղծելով, որ այն սովորականից շուտ փչանա, հաղորդում է Medical Daily-ն: Ստորեւ սննդամթերքի այնպիսի տեսականի ենք ներկայացնում, որոնք սառնարանում պահվելու կարիք ամենեւին չեն զգում.

  1. Ալկոհոլ
    Մեր կենցաղում սովորույթ կա` օղի գնելուց հետո այն անմիջապես սառցարանում տեղավորել: Շատերը գիտեն, որ ալկոհոլային խմիչքներից շատերի սառման կետը շատ ավելի ցածր է, քան կենցաղային սառցարանները կարող են ապահովել: Սակայն օղու բաղադրության մեջ նաեւ ջուր կա, որ հեշտությամբ կարող է սառչել: Ալկոհոլային խմիչքով լի չբացված շիշը սենյակային պայմաններում կարող է անսահման երկար ժամանակով պահպանվել, եթե միայն ջեռուցման աղբյուրից հեռու պահվի:

  2. Ավոկադո
    Այս միրգը հիմնականում պինդ վիճակում է վաճառվում ու հասունանալու եւ ցանկալի համ ձեռք բերելու համար որոշակի ժամանակ է պահանջում: Սակայն, ինչպես որ բանանի պարագայում, սառնարանի մեջ դնելով` ընդամենը հասունացման գործընթացն եք դանդաղեցնում: Որպես կանոն, չհասունացած, պինդ եւ կանաչ միրգը 4-5 օրվա սենյակային ջերմաստիճան է պահանջում` բոլոր համային հատկանիշները ձեռք բերելու համար: Պարզապես հարկ է ջերմության աղբյուրից եւ արեւի լույսից խուսափել:

  3. Կանաչեղեն
    Կանաչեղենը կարող եք միայն այն ժամանակ սառեցնել, երբ հերմետիկորեն փակ տարայի մեջ է գտնվում: Հակառակ դեպքում հարկ է հիշել, որ այն, սուրճի նման, շրջակա հոտերը կլանելու հատկություն ունի, ինչը բնական համի անվերադարձ կորստի է  հանգեցնում: Ուստի խորհուրդ է տրվում կամ անմիջապես օգտագործել այն, կամ էլ` սենյակային պայմաններիում պահել, հատկապես, եթե շուկայից եք գնել, քանի որ այդ դեպքում քիչ հավանական է, որ բանջարեղենը զով միջավայրում պահված լինի եւ, սառնարանում հայտնվելով, շոկի է ենթարկվում:

  4. Տաք սոուս
    Սոուս պատրաստելուց հետո շատերն այն անմիջապես սառնարան են տեղափոխում` «համային հատկանիշները պահպանելու համար»: Իրականում քացախի հիմքով թթվային միջավայրը նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահվող սոուսին որեւէ որակական հատկանիշ կորցնելու հնարավորություն չի ընձեռի:

  5. Սեխ
    Սեխը կտրելուց հետո դրա մի մասը եւս սառնարան ենք տեղափոխում, սակայն պարզվում է` դրա կարիքը բոլորովին էլ չկա: Ընդհակառակը` սենյակային ջերմաստիճանի ազդեցությամբ այն ավելի լավ է հակաօքսիդանտներ պահպանում: Իսկ ահա ամբողջական սեխը հանգիստ կարող եք սառեցման հանձնել:

  6. Լոլիկ
    Լոլիկը եւս չի կարելի անմիջապես սառնարան խցկել: Նախ` որովհետեւ կարող է լիովին հասունացած չլինել, իսկ սառը ջերմաստիճանի ազդեցությամբ գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Երկրորդ` սառնարանում այն կարող է նաեւ համային հատկություններ կորցնել: Փոխարենը, այս պարագայում եւս սենյակային պայմանները կամ մի փոքր ավելի զով միջավայրը իդեալական են` լոլիկի պահպանման համար:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. piter-piter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ